100 կգ-ով նիհարած Ալեքսանդր Սեմչևը հայտնել է քաշի նվազեցման իր տարբերակը

51-ամյա Ալեքսանդր Սեմչևը ֆենոմենալ կերպարանափոխության է ենթարկվել երկու տարվա ընթացքում: Դերասանը նիհարել է 100 կգ-ով և վերջապես խոսել քաշի կորստի մասին՝ խոստովանելով, որ ազատվել է սննդային խանգարումից։

Սեմչևն ասել է, որ երկար ժամանակ չի կարողացել նիհարել: Նրան անհանգստացնում էր բուլիմիան՝ սննդային խանգարումը, որի ժամանակ անդադար ուտելու ցանկություն է առաջանում անհագ սովի զգացողության պատճառով: Բայց նրան հաջողվել կարգավորել իր ախորժակը: «Ես պարզապես դադարեցի ուտել: Բուլիմիա էր: Հիմա արդեն քիչ եմ ուտում», – MK- ին տված հարցազրույցում նշել է արտիստն ու պատմել, թե ինչպես է իրեն հաջողվել արագ նիհարել: «Փոքրացրեք սննդի չափաբաճինները, խմեք ջուր՝ նյութափոխանակությունը խթանելու համար, կերեք հավի կրծքամիս, հնդկահավի միս, ձկնեղեն և հում բանջարեղեն: Դրանք օգագործեք հավասար չափաքանակներով և կտեսնեք արդյունքը», – ասել է Սեմչևը: