«Brioni»-ն հրապարակել է Բրեդ Փիթի մասնակցությամբ գովազդային տեսանյութն ու լուսանկարները

«Brioni» բրենդի պաշտոնական ինստագրամյան էջում հրապարակվել է աշուն/ ձմեռ հավաքածուի գովազդային արշավից երկու լուսանկար և մի փոքրիկ հոլովակ՝ սև և սպիտակ գույներով։

Դրանցում հայտնի դերասան Բրեդ Փիթը ցուցադրում է իտալական ապրանքանիշի հագուստը: Հիշեցնենք, որ Բրեդը դարձել է ապրանքանիշի գովազդային դեմքը դեռ անցյալ տարվա աշնանը։