«Little Big» խմբի անդամ Անտոն Լիսովն առաջին անգամ հայր կդառնա․ երաժիշտը հայտնել է ապագա երեխայի սեռը

Հանրաճանաչ «Little Big» խմբի անդամ Անտոն Լիսովը հայտարարել է իր ընտանիքի մոտալո ւտ համալրման մասին: 41-ամյա երաժիշտը իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել կնոջ՝ Անժելիկա Իվանովայի հետ: «Կանխատեսելով ձեր հարցերը, ես նախապես հայտնում եմ՝ տղա է։ Սպասում ենք մոտ ժամանակներս: Դե, ինչպե՞ս անվանենք նրան»,- լուսանկարին կից գրել է Անտոնը:

Հիշեցնենք, որ Լիսովի ու Իվանովայի հարաբերությունները օրինականցավել են այս տարվա մարտին: Հարսանիքն անակնկալ էր նույնիսկ խմբի երկրպագուների համար, քանի որ երաժիշտը գաղտնի էր պահում իր անձնական կյանքը: