Աստղագուշակ սեպտեմբերի 9-ի համար

Խոյեր
Մի մերժեք մարդկանց, որոնք դիմում են ձեզ խորհուրդ ստանալու համար: Այօրը դուք ձեր մեջ կբացահայտեք կանխազգացումների կարողությունը և կկարողանաք ուրիշներին տալ ճիշտ հուշում:

Ցուլեր
Օրը հարմար չէ որոշիչ գործողությունների համար: Ավելի լավ է դրանք հետաձգել, իսկ այսօր որոշել մարտավարությունն ու քայլերը, որոնք կօգնեն ձեզ հասնել նպատակին:

Երկվորյակներ
Նրանց համար, ովքեր ուզում են օրը հաջող լինի ու գործնական տեսանկյունից արդյունավետ, կարևոր է չշեղվել մանրուքների պատճառով ու կենրոնանալ հիմնական անելիքների վրա:

Խեցգետիններ
Դուք չպետք է ձեր էներգիան վատնեք այն գործերի վրա, որոնք կարող են սպասել: Կարողացեք ճիշտ կազմակերպել ձեր օրն ու խնայել էներգիան:

Առյուծներ
Այսօր կբացահայտեք, թե ինչ են ձեր մասին խոսում շրջապատող մարդիկ ձեր մեջքի հետևում: Աշխատեք պահպանել հավասարակշիռ ու սառը վերաբերմունք:

Կույսեր
Օրը բարենպաստ է ամեն ինչ կարգի բերելու համար: Հարկավոր է դասավորել գրասեղաննը, պահարաններն ու դարակները`ազատվելու համար այն ամենից, ինչը ձեզ այլևս անհրաժեշտ չէ:

Կշեռքներ
Ցանկացած փաստ, որ կլսեք այսօր, մեծ նշանակություն կունենա, ուստի կարևոր է դրանց վրա ուշադրություն դարձնել, վերլուծել և դրանք մտապահել:

Կարիճներ
Այլ մարդկանց խնդիրներով զբաղվելիս մի մոռացեք ձեր սեփական կյանքի մասին, հակառակ դեպքում դուք կարող եք «առանց կոշիկների կոշկակարի» վերածվել:

Աղեղնավորներ
Այսօր դուք կցուցաբերեք դիմացինին լսելու կարողություն: Քանզի դուք կարողանում եք գաղտնիքներ պահել, մարդիկ վստահում են ձեզ: Նրանք պատմում իրենց գաղտնիքները` վստահ լինելով, որ իրենց ճիշտ խորհուրդ կտաք ու զերծ կպահեք սխալ քայլերից:

Այծեղջյուրներ
Կարևոր հարցի պատասխանը կարող է բացահայտվել ամենաանսպասելի աղբյուրներից: Օրինակ՝ այն կարող եք կարդալ գովազդային վահանակի վրա կամ լսել ռադիոյով:

Ջրհոսներ
Մի վստահեք մարդկանց, նույնիսկ եթե նրանց վաղուց եք ճանաչում և բավականին լավ, միանգամայն հնարավոր է, որ նրանցից մեկն այսօր կցանկանա խաբել ձեզ, ուստի պետք է վստահել, բայց ստուգել:

Ձկներ
Պետք չէ խաբել` նույնիսկ մանրուքներում: Սուտը, անշուշտ, կբացահայտվի և դուք ձեռք կբերեք ստախոսի համբավ, ինչը հետագայում բացասաբար կանդրադառնա մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա: