Էմի Շումերը խոստովանել է, որ ծանր հիվանդություն ունի ու պատմել դրա դեմ իր պայքարի մասին

Մի քանի ժամ առաջ 39-ամյա Էմի Շումերն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել, որում նա անկեղծացել է ու պատմել իր հիվանդության մասին: Դերասանուհին կիսվել է իր մանկության լուսանկարով և դրան կից խոստովանել, որ վերջերս իր մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդությունը, որն առավել հաճախ փոխանցվում է տզերի խայթոցի միջոցով:

«Այս ամառ ինձ մոտ ախտորոշվել է Լայմի հիվանդություն: Այժմ հատուկ թերապիա եմ անցնում: Միգուցե ես այս հիվանդությունն ունեցել եմ երկար տարիներ: Ի՞նչ եք խորհուրդ տալիս: Կարո՞ղ եմ դեղամիջոցները համատեղել մի քանի բաժակ գինու հետ: Գիտեմ միայն, որ պետք է արևից հեռու մնալ: Խնդրում եմ, պատմեք, թե ինչպես եք հաղթահարել»,- գրել է դերասանուհին:

Մեկնաբանություններում հետևորդներն անմիջապես սկսել են Էմիին խորհուրդներ տալ ու շուտափույթ ապաքինում մաղթել նրան: Հատկանշական է, որ Բելլա Հադիդը, նրա մայր Յոլանդան, եղբայր Անվարը, ինչպես նաև Ջասթին Բիբերը, Ավրիլ Լավինը և շատ այլ աստղեր երկար տարիներ պայքարում են նույն հիվանդության դեմ: