Մահացել է դերասան Քևին Դոբսոնը

Մահացել է «Կոջակ» սերիալի աստղ՝ դերասան Քևին Դոբսոնը։ Այս մասին Facebook-ի էջում հայտնել է Սան Խոակին շրջանի վետերանների Միավորված խորհուրդը, որի նախկին նախագահը Դոբսոնն էր։
Դերասանը մահացել է սեպտեմբերի 6-ին՝ «բժշկական բարդությունների» պատճառով։ Նա 77 տարեկան էր ։
CBS սերիալների աստղ Դոբսոնը տառապում էր աուտոիմունային դեֆիցիտով։
70-ականների նախագծերի իր մասնակցությամբ հայտնի Քևինը շարունակում էր ակտիվորեն աշխատել։ Դերասանը հայտնվել էր Ջիմի Լիֆտոնի և Դենիս Օգլի «12 to Midnight» սերիալիդերասանական կազմում։