Մահացել է 5sta Family խմբի արտիստի դուստրը

5sta Family-ի մենակատար Վալերի Եֆրեմովի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել․ մահացել է նրա նորածին դուստրը՝ Վիկտորիան: Այս մասին նա պատմել Է Instagram-ում։
Երաժիշտը չի նշել երեխայի մահվան պատճառը։ Հրապարակումից հետո նա փակել է միկրոբլոգը կողմնակի անձանց համար։
«Շնորհակալություն, քեզ մեր փորքիկ, որ պարգևեցիր մեզ մեր կյանքի ամենագեղեցիկ ինն ու կես օրը, դու փոխեցիր մեզ, դարձրիր ավելի լավն ու ավելի ուժեղ, դու թույլ տվեցիր զգալ, թե որքան լավ է ծնող լինելը», – գրել է Եֆրեմովը ։
Նշենք, որ 5sta Family խումբը թողարկել է տասնյակ հայտնի երգեր, որոնցից առավել հայտնի են դարձել «Կրկին միասին», «Ինչու» երգերը։