«Շնորհավոր, փոքրիկ, տեկիլան` ինձ վրա». Դուեյն Ջոնսոնի ջերմ շնորհավորանքը իր հայ կնոջը

Ամերիկացի  կինոդերասան Դուեյն Ջոնսոնը Ինստագրամում շնորհավորել է կնոջը` Լոուրեն Հաշյանին, ծննդյան տոնի կապակցությամբ և համատեղ լուսանկար հրապարակել։

«Նա անսպառ էներգիա ունի, միշտ ակտիվ է ու իմ ճանաչած լավագույն կինն է։ Շնորհավորում եմ իր տեսակի մեջ եզակի իմ կնոջը`Լոուրենին, որը միշտ ոգեշնչում է ինձ, ներդաշնակություն ու սեր սփռում իր շուրջը։ Ես շնորհակալ մարդ եմ։ Շնորհավոր, փոքրիկ, տեկիլան` ինձ վրա»,- լուսանկարին կից գրել է դերասանը։

Գրառումն ավելի քան 1.5 մլն հավանության է արժանացել, իսկ երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ են հղել Դուեյնի գեղեցկուհի կնոջը։

Նշենք ,որ դերասանն ու նրա կինը` Լոուրեն Հաշյանը, 2 դուստր ունեն։