85 տարեկանում մահացել է «Դաշնակահարը» ֆիլմի սցենարիստ Ռոնալդ Հարվուդը

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի դրամատուրգ, օսկարակիր սցենարիստ Ռոնալդ Հարվուդը: Այս մասին հայտնում է Известия-ն՝ վկայակոչելով Telegraph պարբերականը:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ սցենարիստի մահվան կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել ընտանիքը: Հարվուդը մահացել է երեքշաբթի Սասսեքսի դքսությունում գտնվող իր տանը:

Հարվուդը 2003-ին «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Օսկարի» էր արժանացել «Դաշնակահարը» ֆիլմի համար, իսկ 2008-ին BAFTA -ի մրցանակ է ստացել «Սկաֆանդր և թիթեռնիկ» ֆիլմի սցենարի համար:

Հարվուդը նաև սցենար է գրել «Թատրոն» (2004), «Օլիվեր Թվիսթ» (2005) ֆիլմերի համար: