Ամուսնության առաջարկություն՝ «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում (տեսանյութ)

Ամենաառոմանտիկ պատմությունը, որ երբևէ տեղի է ունեցել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում, կապված է հաղորդավարուհի Էլեոնորա Խաբիբուլինայի անվան հետ։ Ուղիղ եթերի տեսանյութը, որը հրապարակել է Թինա Կանդելակին, սրընթաց տարածվում է սոցցանցերում։
Բանն այն է, որ լուրերի հաղորդավարուհի Էլենորա Խաբիբուլինայի ընկերը նրան առաջարկություն է արել ուղիղ եթերում։ Աղջիկն ակնհայտորեն շոկի մեջ էր և չէր կարողանում զսպել կամ թաքցնել բուռն զգացմունքները։

Կադրերում երևում է, թե ինչպես անկեղծ զարմանքից հետո Էլեոնորան, ուրախության արցունքներն աչքերին, ասում է ցանկալի «Այո»-ն։ Փեսացուն ծնկաչոք խնդրում է նրա ձեռքը, մատին է դնում մատանին, ապա հիշում և նվիրում է մոռացված ծաղկեփունջը։ Երջանիկ զույգը գրկախառնվում է, իսկ հարյուրավոր հիացած օգտատերերը նրանց երջանկություն և ընտանեկան բարեկեցություն են մաղթում։