Աստղագուշակ սեպտեմբերի 10-ի համար

Խոյեր
Ընկնելով հարազատների և ընկերների ազդեցության տակ և հրաժարվելով ձեր նպատակից՝ ժամանակի ընթացքում անպայման կզղջաք, բայց, ամենայն հավանականությամբ, չեք կարողանա ինչ-որ բան շտկել:

Ցուլեր
Անհրաժեշտ է հնարավորինս զերծ մնալ սիրելիի հետ վեճից: Փոխադարձ նախատինքը, որը կարող եք ասել պահի ազդեցության տակ, լավ հետևանքների չի հանգեցնի:

Երկվորյակներ
Ավելի լավ է հրաժարվել նոր ծանոթությունից, որը հնարավոր է այսօր տեղի ունենա: Մի անձնավորություն, որը սկզբում բոլոր առումներով հաճելի է թվում, իրականում կարող է դառնալ անախորժությունների պատճառ:

Խեցգետիններ
Այսօր մարդկանց համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ասում և ինչ եք ուզում նրանցից, ուստի ավելի լավ է բոլոր խնդրանքներն ու ցանկությունները հետաձգել ու դիմել նրանց մեկ այլ օր:

Առյուծներ
Ցանկալի չէ ստանձնել այլ մարդկանց պարտականությունները աշխատավայրում և ընտանիքում: Բացի այն, որ երախտագիտության չեք արժանանա, նաև շատերը կցանկանան քննադատել ձեզ սխալ գործելու համար:

Կույսեր
Ավելի լավ է հրաժարվել զգալի զեղչով թանկարժեք իր գնելու առաջարկից, եթե, իհարկե, չեք ցանկանում դժվարությամբ վաստակած ձեր գումարը «ջուրը գցել»:

Կշեռքներ
Աշխատեք զերծ մնալ այլ մարդկանց վեճերից, քանզի արդյունքում նրանք կհաշտվեն, իսկ դուք կարող եք մեղավոր դառնալ ինչպես մեկի, այնպես էլ մյուս կողմի համար:

Կարիճներ
Սխալներից խուսափելու համար ցանկացած, թեկուզ աննշան փաստաթուղթ ստորագրելիս պետք է ուշադիր կարդալ դրա տեքստը, մանավանդ փոքր տառերով գրված տողերը:

Աղեղնավորներ
Այսօր հատկապես կարևոր է զգուշանալ էներգետիկ վամպիրներից, որպեսզի նրանք իրենց ներկայությամբ ու խոսքերով չխլեն կյանքի և աշխատանքի համար անհրաժեշտ ձեր ուժերը:

Այծեղջյուրներ
Հաջողության բանալին ձեզ համար չափավորությունն է ամեն ինչում՝ սկսած սննդից մինչև զգացմունքների դրսևորում: Այսօր զգույշ եղեք ձեր խոսքերում, որպեսզի հետո չզղջաք:

Ջրհոսներ
Այսօր հարկ է հրաժարվել է նույնիսկ աննշան ֆինանսական գործարքներից, քանի որ դրանք կարող են էական վնասներ պատճառել: Օրն անցկացրեք ընկերների հետ:

Ձկներ
Ինքներդ ձեզ թույլ տալով անզգույշ հայտարարություն, դուք ռիսկի եք դիմում փչացնել ձեր հարաբերությունները սիրելիի կամ ղեկավարության հետ և դեռ անհայտ է, թե այդ երկուսից որն է ավելի վատ: