«Ես օգնություն խնդրեցի». Ժիզել Բյունդխենը պատմել է կյանքի ծանր շրջանի մասին

Նախօրեին 40-ամյա Ժիզել Բունդխենն իր ինստագրամյան էջում առանց դիմահարդարման լուսանկար է տեղադրել ու պատմել տագնապի ու խուճապային վիճակի դեմ պայքարի մասին: Victoria’s Secret-ի նախկին մոդելը բացատրել է, թե ինչն է իրեն օգնել հաղթահարել ապրումները:

«Անհանգստությունը կարող է ճնշող լինել: Եվ երբեմն աջակցության կարիք ունենք անհանգստության տարօրինակ շրջանը հաղթահարելու համար: Ես օգնություն խնդրեցի: Այդ ժամանակներ կարող են օգնել ընտանիքը, ընկերները և մասնագետները, ինչպես նաև շնչառական վարժությունները և մեդիտացիան: Ամենակարևորը տեղից պոկվելն ու այլընտրանքներ փնտրելն է: Կյանքը մեր ամենամեծ նվերն է, և պետք է ամեն օրն ապրել լիարժեք»,- գրել է մոդելը: