Պոլինա Գագարինայի նախկին ամուսինն իրենց ամուսնության օրվա առթիվ գրառում է կատարել ու կիսվել արխիվային կադրով

Ամենայն հավանակաանությամբ, 42-ամյա Դմիտրի Իսխակովը շատ ծանր է տանում իր ու 33-ամյա Պոլինա Գագարինայի ամուսնալուծությունը: Օրեր առաջ լուսանկարիչը գրառում էր կատարել ու նշել, որ երգչուհուց բաժանվելուց հետո դժվար թե երբեւէ ցանկանա կրկին ամուսնանալ, իսկ երեկ հրապարակել է արխիվային լուսանկարներ իրենց հարսանիքից: Այսպիսով, նա որոշեց շնորհավորել նախկին կնոջը նշանակալի ամսաթվի առթիվ:

«7 տարի առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ընդմիշտ փոխեց իմ կյանքը: Այդ օրը՝ սեպտեմբերի 9-ին, մի յուրահատուկ աղջիկ անծանոթ կնոջ հարցին պատասխանեց. «Համաձայն եմ»: Այդ պահից մեր կյանքը նման է ավազի ժամացույցի, երկու փխրուն անոթներով, որոնք կապվել են ժամանակի անտեսանելի թելով, որը միացնում էր մեզ, մեր ճակատագրերը: Սրտերը դաշինք կնքեցին կողք կողքի անդադար զարկել իրենց ողջ կյանքի ընթացքում»,- գրել է նա ու հավելել, որ այդ պահից ի վեր իր կյանքը լցված է եղել զարմանալի արկածներով: Դմիտրին նշել է, որ երախտագիտությամբ ու քնքշությամբ հիշում է Պոլինայի հետ անցկացրած տարիները: «Եթե ​​ես ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայի, դժվար թե այն օգտագործեի»,- գրել է նա: