Քաղցկեղի հետևանքով մահացել է «Գահերի խաղը» սերիալի աստղը

Այսօր առավոտյան մահացել է Դայանա Ռիգգը, ով լայն ճանաչում ստացավ «Նորին Մեծության գաղտնի ծառայությունում» ֆիլմում Ջեյմս Բոնդի կնոջ դերի շնորհիվ։ Աստղը նաև սիրվեց «Գահերի խաղը» սերիալի երկրպագուների կողմից, որտեղ նա խաղացել է տիրելների ղեկավարի դերը:
Հայտնի է, որ Դայանա Ռիգգը մահացել է տանը՝ մտերիմների շրջապատում։ Բրիտանացի դերասանուհին մահացել է 82 տարեկան հասակում ՝ ապրելով վառ, արկածներով լեցուն կյանք։ Ասում են, ընդամենը վեց ամիս առաջ նրա մոտ ախտորոշել են օնկոլոգիական հիվանդություն։

Ողբերգական լուրը հաստատել է աստղի գործակալը։
«Նա դերասանական վարպետության իդեալական օրինակ էր, BAFTA, Emmy, Tony և Evening Standard Awards մրցանակների դափնեկիր։ Տիկին Դայանան սիրում էր իր աշխատանքը և իր գործընկեր դերասաններին։ Մենք նրա կարիքը շատ կզգանք», – ասել է Ռիգգի ներկայացուցիչը: