Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Մալիբուի լողափերից մեկում հանգստանալիս (լուսանկարներ)

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի դադարի մասին հայտարարությունից հետո մեկնել է Մալիբու, որի լողափերից մեկում իր հանգիստն է վայելել, գրում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ 39-ամյա աստղին լուսանկարել են լողալուց հետո ավազով քայլելու ժամանակ։
Պապարացիների արած լուսանկարներում Քիմը լողափին ոչ այնքան հատուկ մոխրագույն վերնաշապիկ է կրում, որը համադրել է գործվածքից լողազգեստի և ոսկեգույն մեծ ականջողերի հետ։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Քիմ Քարդաշյանն օրերս Ինստագրամի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի հրաժեշտ տալու մասին։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ որոշումը։

Իր հաղորդագրության մեջ 39-ամյա իրապատում շոուի աստղը շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։