Ինչպիսի՞ տեսք ունի այսօր «Միսս Իտալիան», ում դեմքն այրել էին ծծմբական թթվով

Ջեսիկա Նոտարոն կրկնել է ռուս մոդել Էլեոնորա Կոնդրատյուկի ճակատագիրը, ում դեմքը 90-ականներին խանդի պատճառով ծծմբաթթվով այրել էր սիրեցյալը: Ջեսիկայի հետ նույն ողբերգությունը տեղի է ունեցել երեք տարի առաջ։ Չնայած կատարվածին թխահերը, այնուամենայնիվ, կարողացել է վերադառնալ սովորական կյանքին:
Ծծմբաթթուն վնասել է Ջեսիկայի ձախ աչքը և դեմքի մի մասը, ուստի նա ստիպված է կրել վիրակապ, որն արդեն դարձել է իր կարևոր աքսեսուարը: Օրերս 31-ամյա թխահերն այցելել է Վենետիկի կինոփառատոն, որտեղ ցուցադրել է ձգված կազմվածքն ու տպավորիչ երեկոյան զգեստը։

Հիշեցնենք, որ Ջեսիկա Նոտարոն «Միսս Իտալիա» գեղեցկության մրցույթի եզրափակիչ է դուրս եկել 2007 թվականին: Աղջիկը մշտապես գտնվում էր տղամարդկանց ուշադրության կենտրոնում, բայց իր սիրտը պատկանում էր Ժորժ Էդսոն Տավարեսին։ Զույգը պատրաստվում էր հարսանիքին, սակայն 2017-ի ձմռանը երիտասարդները խզեցին հարաբերությունները։
Չդիմանալով բաժանմանը` Ժորժը որոշեց ծծմբաթթվով այրել սիրելիի դեմքը` այդպսիով վրեժ լուծելով նրանից:
Բարեբախտաբար, այսօր Ջեսիկան արդեն վերադարձել է իր բնականոն կյանքին և արդեն ունի նոր սիրեցյալ: