Լյայսան Ուտյաշևան մեկնաբանել է Գարիկ Խարլամովի և Քրիստինա Ասմուսի ամուսնալուծությունը

YouTube-ի նոր հարցազրույցում 35-ամյա Լյայսան Ուտյաշևան պատմել է, թե ինչպես է Քրիստինա Ասմուսի հետ բաժանվելուց հետո իրեն զգում Գարիկ Խարլամովը։
Հիշեցնենք, որ Comedy Club-ի ռեզիդենտն ու դերասանուհին իրենց Instagram-ում ամուսնալուծության մասին հայտարարել էին այս տարվա հունիսին։ Լուրը շատերի համար այնքան անսպասելի էր, որ բոլորը սկզբում մտածեցին` դա պարզապես կատակ է:
Այդ ժամանակից ի վեր նախկին ամուսինները հազվադեպ են մեկնաբանում տեղի ունեցածը: Վերջերս անգամ լուրեր էին շրջանառվում, որ Խարլամովն արդեն նոր սիրեցյալ ունի, բայց կարծես դա այդպես չէ։

«Ծննդյանս օրը նա իրեն ազատ ու թեթև էր զգում: Այն, որ Խարլամովը չի տառապում, իսկապես տեսանելի էր. նա հիմա ցանկալի փեսացու է: Աղջիկներ, ակտիվանում ենք»,- լրագրողի հետ զրույցում ասել է Լյայսանը:
Նշենք, որ գեղեցկուհին հուլիսին նշում էր իր 28-ամյակը: