«Երբեք Քիմի մոտ չեմ գնում». Քորթնի Քարդաշյանը խոստովանել է՝ քույրերից ում է դիմում խորհրդի համար

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուից հայտնի Քորթնի Քարդաշյանն իր վերջին հարցազրույցներից մեկում պատմել է՝ քույրերից ով է ամենալավ խորհրդները տալիս:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 41-ամյա Քորթնին խոստովանել է, որ երբ դժվար կացության մեջ է լինում և խորհրդի կարիք է ունենում, առանց վարանելու դիմում է կրտսեր քրոջը՝ Քլոե Քարդաշյանին:

«Քլոեն ուժեղ, շատ ուժեղ խորհրդատու է»,- ասել է Քորթնին՝ հավելելով, որ երբ խոսքը հարաբերություններին է վերաբերում, ապա երբեք խորհրդի համար չի դիմում իր մյուս աստղային քրոջը՝ Քիմ Քարդաշյանին:

Նշենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հայտնել էր, որ իրենց Keeping Up With the Kardashians իրապատում շոուն փակվում է։ Իր հաղորդագրության մեջ 39-ամյա իրապատում շոուի աստղը շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։