«Արդեն երկու շաբաթ է՝ այսպես եմ շրջում». Յուրի Դուդը ներկել է եղունգները

Յուրի Դուդը ինստագրամյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում լրագրողը ցույց է տվել մատնահարդարումը. նրա եղունգներին գրված է «punk rock»։

«Արդեն երկու շաբաթ է՝ այսպես եմ շրջում։ Հաճույք»,- գրել է Դուդը։ Մինչ այդ նա տղամարդկանց մատնահարդարումը քննարկել էր «IC3PEAK» խմբի հետ հարցազրույցի ընթացքում ու նշել, որ «դա պարզապես հիանալի է»։

Լուսանկարը վեճերի ու քննադատությունների ալիք է բարձրացրել համացանցում. որոշ օգտատերեր սկսել են կոպտորեն քննադատել նրան։ «Դու ո՞ւր ես գնում», «Կար տղա, եւ չկա տղա», «Շուտով կգնաս շուրթերդ մեծացնելու», «Դիսլայք, դադարում եմ հետեւել»,- լուսանկարի մեկնաբանության բաժնում գրել են Դուդի հետևորդները։