Բրեդ Փիթը դարձել է Brioni նորաձության տան նոր գովազդային արշավի դեմքը (լուսանկարներ)

Brioni իտալական նորաձության տունը հրապարակել է 2020/2021 աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային արշավի լուսանկարները, որի դեմքը հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն է, գրում է Daily Mail-ը։

Սևուսպիտակ ֆոտոշարքի հեղինակը հայտնի շվեդ լուսանկարիչ Միքայել Յանսոնն է։ Այն իրականացվել է Լոս Անջելեսում: Լուսանկարներում դերասանը ցուցադրում է աշուն-ձմեռ հավաքածուի զգեստները, որոնք ստեղծվել են բրենդի 75-ամյակի առթիվ՝ արխիվային հավաքածուների մոտիվներով:

«Ես միշտ հիացել եմ Brioni-ի նրբագեղությամբ և դիզայնով։ Այս բրենդը մարմնավորում է ստեղծագործությունը, որակը և գերազանց վարպետությունը»,- հայտնել է դերասանը։