Օլեգ Յանկովսկու թոռը սիրավեպ է սկսել «Отель Элеон» սերիալի ամուսնացած աստղի հետ

Ռուսաստանյան տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Օլեգ Յանկովսկու թոռը՝ Իվանը, խզել է հարաբերությունները սիրելիի՝ Վերա Պանֆիլովայի հետ և այժմ հանդիպում է «Отель Элеон» սերիալի՝ ամուսնացած աստղ Դիանա Պոժարսկայայի հետ։

«Չի անցել երկու շաբաթ, և նա արդեն իսկ սիրո խոստովանություն է արել դեռ ամուսնացած Դիանա Պոժարսկայային»,- տելեգրամյան «Героиня Татлера» ալիքը մեջբերում է իր աղբյուրին։

Օքսանա Ֆանդերայի և Ֆիլիպ Յանկովսկու որդին գերադասում է ոչ մի կերպ չմեկնաբանել անձնական կյանքը։ Ըստ լուրերի՝ նա օրերս ցանկացել է բացահայտել նոր սիրավեպը, սակայն արագ մտափոխվել է։

Իսկ դե երկրպագուներն արդեն վաղուց էին կասկածում, որ «Отель Элеон» սերիալի աստղ Պոժարսկայայի ու նրա ամուսնու՝ ռեժիսոր Արտյոմ Ակսենենկոյի հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։