Գուրգեն Դաբաղյանը հայր է դարձել. հայտնի է երեխայի սեռն ու անունը (լուսանկարներ)

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը և նրա կինը` Իննան ծնողներ են դարձել: Լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը` դուստրը: Պարզվում է, որ երեխան ծնվել է դեռ երկու ամիս առաջ, պարզապես ծնողները միայն այսօր են որոշել կիսվել այդ ուրախ լուրով:

Փոքրիկը ծնվել է Մոսկվայում, որտեղ այժմ բնակվում են Գուրգենն ու Իննան: Երեխային Շուշաննա են անվանել: Երջանիկ ծնողներն իրենց ինստագրամյան էջերում արդեն լուսանկարներ են հրապարակել փոքրիկի հետ: