«Դու ինձ տվեցիր ամենակարևոր զգացողությունը»․ Քսենյա Սոբչակը նշում է ամուսնության առաջին տարեդարձը

Քսենյա Սոբչակն այսօր տոնում է իր համար շատ կարևոր մի օր․ ուղիղ մեկ տարի առաջ սկանդալային հաղորդավարուհին ամուսնացավ ոչ պակաս սկանդալային ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ։ Քսենյան իրենց ընտանիքի առաջին տարեդարձի առթիվ արխիվային հարսանեկան լուսանկար է հրապարակել ու դրան կից գրել․

«Սիրում եմ քեզ։ Դու ինձ տվեցիր ամենակարևոր զգացողությունը՝ այն, որ ես միայնակ չեմ այդքան տարօրինակ կերպով նայում աշխարհին, որ մենք երկուսն ենք։ Շնորհակալ եմ քեզ մեր ընտանեկան կյանքի առաջին տարվա ու երջանկության համար»։