Լեյթոն Միսթերը և Ադամ Բրոդին երկրորդ անգամ ծնողներ են դարձել․ հայտնի է փոքրիկի սեռը

Դերասանուհի Լեյթոն Միսթերը և նրա ամուսինը՝ Ադամ Բրոդին երկրորդ անգամ ծնողներ են դարձել: Զույգը որդի է ունեցել։

Բարի լուրը հաստատել է Ադամը՝ ասելով, որ ինքը և Լեյթոնը ունեցել են իրենց «երազանքի երեխային»: Տղայի անունը դեռ չի հաղորդվել։ Հիշեցնենք, որ 34-ամյա Լեյթոն Միսթերը և 40-ամյա Ադամ Բրոդին ծանոթացել են 2010 թ.-ին «Love Binding» ֆիլմի նկարահանման հրապարակում: 2013-ին նրանք նշանադրվեցին, իսկ մեկ տարի անց ամուսնացան: Զույգն ունի նաև դուստր՝ հինգ տարեկան Արլո Դեյ Բրոդին: