Իրինա Շեյքը դատի է տվել ռուս բլոգերին 18+ ենթատեքստով երգի պատճառով. մանրամասներ

Իրինա Շեյքը որոշել է դատի տալ բլոգեր Վլադիմիր Գորյաինովին: Բլոգերն իր միկրոբլոգում հրապարակել է նոր երգի անոնսը, որում նա հիշատակում է մոդելին` անպարկեշտ ենթատեքստով:
Վոլոդյա XXL կեղծանվամբ հանդես եկող Գորյաինովը Ինստագրամում պատմել է, որ սուպերմոդելը դատի է տվել իրեն այդ ամենի պատճառով:
«Ես միլքշեյք եմ անում Իրինա Շեյքի դեմքին» բառերը երգում բլոգերն արդեն ուղղել է՝ դարձնելով «Ես միլքշեյք եմ անում Իրինա Շեյքի համար»։ Կխուսափի արդյոք Վլադիմիրը պատասխանատվությունից թե ոչ, դեռ հայտնի չէ:

Բայց դա բավարար չէ, և Վլադիմիրը, ի վերջո, հրաժարվել է երգը թողարկելու գաղափարից:
Գորյաինովը նաև իր միկրոբլոգում հրապարակել է Իրինա Շեյքի հետ իր նամակագրությունը, որում ի պատասխան բարեկամության առաջարկի Իրինան բլոգերին անվանել է «դեբիլ»։