Օքսանա Սամոյլովան նոր պլաստիկ վիրահատության է դիմելու. նա խոսել է իր գեղեցկության գաղտնիքների մասին - Showbiz.am

Օքսանա Սամոյլովան նոր պլաստիկ վիրահատության է դիմելու. նա խոսել է իր գեղեցկության գաղտնիքների մասին

By

32-ամյա Օքսանա Սամոյլովան կիսվել է նոր բացահայտումներով: Երիտասարդ մայրիկը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները: Երկրպագուները հիանում են Օքսանայի գեղեցկությամբ: Չորս հղիություններից հետո Օքսանան կարողացել է պահպանել իր բարեկազմ արտաքինը: Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ Սամոյլովան հետևում է իր արտաքին տեսքին ու առողջությանը: Ջիգանի կինը ութ տարի է զբաղվում է սպորտով, ինչպես նաև ճիշտ է սնվում:

Օքսանան պատմել է, որ իր ամենօրյա սննդակարգը պարունակում է 3500 կալորիա: Նա հատկապես շեշտը դնում է ածխաջրերի վրա՝ մարմնամարզության ընթացքում քաշը պահպանելու համար: Երբեմն Սամոյլովան իրեն թույլ է տալիս «արգելված քաղցրավենիքներ» ուտել: «Ես փորձում եմ դրանք ուտել, քանի որ ճարպի կարիք ունեմ. մի փոքր, որպեսզի մաշկիս որակը չտուժի: Հիմա իմ քաշը 61 կիլոգրամ է: Սա 5-6 կիլոգրամով ավելին է, քան իմ սովորական քաշը», — ինստագրամյան հարց-պատասխանների ժամանակ ասել է նա: Օքսանան շեշտել է, որ չի սիրում չափազանց նիհար լինել: Սամոյլովայի սեքսուալ կազմվածքը ոչ միայն մարզական գործունեության և դիետաների արդյունք է, այլև պլաստիկ վիրաբուժության: Նա խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում միայն մեկ վիրահատական ​​միջամտության է դիմել: Դա տեղի է ունեցել առաջին երեխայի ծնունդից հետո: «Ես վիրահատել եմ կրծքերս: Ի դեպ, շուտով ես նորից կկրկնեմ այդ վիրահատությունը` երեք նոր երեխաներիցս հետո: Առայժմ ավել ոչինչ չեմ անի», — նշել է Օքսանան:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Անիտա Ցոյը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու այլ երաժիշտներ սատարել են Լուկաշենկոյին իրենց նոր երգով (տեսահոլովակ)

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցինչները, որոնց թվում են Նիկոլայ Բասկովը, Դենիս Մայդանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Դիանա Գուրցկայան ու Անիտա Ցոյը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել Դարթ Վեյդերի դերակատարը. երկրպագուները նման բանի չէին սպասում

Բրիտանացի դերասան Սփենսեր Ուայլդինգը, ով 2016 թվականին «Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում կատարել է Դարթ Վեյդերի դերը, պատրաստվում է հրաժեշտ...
Ավելին