Քիմ և Քլոե Քարդաշյանները Մալիբուում մասնակցել են իրապատում շոուի նոր եթերաշրջանի նկարահանումներին (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի աստղեր Քիմ, Քլոե Քարդաշյաններին և նրանց ավագ քրոջ նախկին ամուսնուն՝ Սքոթ Դիսիկին, ուրբաթ նկատել են Մալիբուի լողափերից մեկում շոուի նկարահանումներին մասնակցելիս, գրում է Daily Mail-ը։

Օրերս 39-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին: Ինչպես ենթադրում է աղբյուրը, աստղային ընտանիքի անդամները մասնակցել են իրապատում շոուի վերջին եթերաշրջանի նկարահանումներին, որը կցուցադրվի 2021-ի սկզբին։

Նշվում է, որ Քարդաշյաններն ու Սքոթ Դիսիկը քայլել են Մալիբուի ափերից մեկում, մինչ նրանցից ոչ մեծ հեռավորության վրա մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով ամբողջ երկինքը պատված է եղել ծխի քուլաներով։

39-ամյա Քիմը իրենց ընտանիքի մասին պատմող իրապատում շոուի վերջին կադրերի նկարահանումներին մասնակցել է սպիտակ վերնազգեստով և համապատասխան շրջազգեստով, մինչդեռ Քլոեն ընտրել է հարմարավետ ջինսե տաբատ և սպորտային վերնազգեստ։