Քորթնի Քարդաշյանը հրապարակել է իր պատրաստած մատնաքաշի լուսանկարները

Հեռուստաաստղ Քիմ Քրադաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, ինստագրամյան էջում հրապարակել է իր պատրաստած մատնաքաշի լուսանկարները` վերևում նշելով, որ այն հայկական հաց է:
Նշենք, որ Քարդաշյան քույրերը բավականին հաճախ են կիսվում հայկական ուտեստներով, հունվար ամսին Քորթնին միկրոբլոգում հրապարակել էր իր պատրաստած փախլավայի լուսանկարը:
Հիշեցնենք, որ ախորդ տարվա հոկտեմբերին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են Քիմ Քարդաշյանն ու նրա երեք երեխաները, ինչպես նաեւ քույրը՝  Քորթնին։
Կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։