18+ սկանդալ` կապված Քոնոր Մաքգրեգորի հետ

Պարզվել են նոր սեքս-սկանդալի մանրամասները, որի կենտրոնում է հայտնվել Քոնոր Մաքգրեգորը։ Հիշեցնենք, որ UFC-ի նախկին չեմպիոնը ձերբակալվել էր Կորսիկայում ՝ անծանոթ կնոջ նկատմամբ սեռական բռնության փորձ կատարելու համար։
Ընդ որում հիմա մարտիկը Միջերկրական ծովում հանգստանում է իր քաղաքացիական կնոջ և երկու երեխաների հետ:
Պարզվել է, որ իռլանդացի սպորստմենը չարաշահել էր ալկոհոլը և աչքի էր ընկել ակումբում անպարկեշտ պահվածքով։ Քոնորը ցուցադրել է իր ինտիմ բարեմասնությունները երիտասարդ կնոջը:
«Վկայի հավաստմամբ` Մաքգրեգորն իր թիկնապահների ուղեկցությամբ, իբր, ցույց է տվել իր ինտիմ մասերը երիտասարդ կնոջը:Դա խորապես ցնցել է կնոջը, ով ակումբում եղել է իր ամուսնու հետ»,- հաղորդվում է ոստիկանության զեկույցում:

The Sun-ի տվյալներով՝ 32-ամյա մարզիկը ձերբակալվել է աղջկա ՝ ոստիկանություն դիմելուց հետո։ Արդեն հաջորդ օրը նրան ազատ են արձակել առանց մեղադրանք առաջադրելու։ Սակայն գործը փակված չէ:
Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե արդյոք Մաքգրեգորը հարձակվել է հիշյալ աղջկա վրա։
Հիշեցնենք, որ սա Քոնորի հետ կապված առաջին սկանդալը չէ։ Անցյալ տարի մարտիկը հարվածել էր ակումբում ծեր տղամարդու։ Տարեց տղամարդը «մեղավոր» է դարձել այն բանի համար, որ հրաժարվել է հյուրասիրությունից, երբ Մաքգրեգորը հաստատության բոլոր հյուրերին առաջարկել է խմել իր հաշվին: