Louis Vuitton-ը ներկայացրել է գրեթե 1000 դոլար արժողությամբ դեմքի պաշտպանիչ վահանակները (լուսանկարներ)

Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է գրեթե 1000 դոլար արժողությամբ դեմքի պաշտպանիչ վահանակները, գրում է Business Insider-ը։

Ըստ հաղորդումների՝ դեմքի վահանակները 961 դոլարով վաճառքի կհանվեն հոկտեմբերի վերջին։

Նորաձևության տունն իր տարածած հաղորդագրության մեջ այն նկարագրել է «գրավիչ վահանակ, որը միաժամանակ և՛ նորաձև է, և՛ պաշտպանիչ»։

Նշվում է, որ պաշտպանիչ վահանակն ունի ոսկյա գամեր և կարող է վերածվել գլխարկի։

Louis Vuitton-ն երկրորդ նորաձևության տունն է, որը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դեմքի պաշտպանիչ վահանակներ է սկսել արտադրել․ անցյալ ամիս Burberry-ն վաճառքի էր հանել իր 120 դոլար արժողությամբ դիմակները։