Անաստասիա Ռեշետովան խոսել է Տիմատիից բաժանվելու մասին

Ռուս մոդել Անաստասիա Ռեշետովան ռեփեր Տիմատիից բաժանվելու մասին հայտարարությունից հետո առաջին անգամ խոսել է այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Նրան զայրացրել են հեյթերները, որոնք աստղային զույգի քայլը դիտարկել են որպես սեփական հայտնիությունը մեծացնելու առիթ։

Անկախ աղմկոտ հայտարարություններին՝ ռեփերն ու մոդելը շարունակում են միասին ներկայանալ հանրությանը։ Ընդ որում, Ռեշետովան պնդում է՝ շփումը տեղի է ունենում բացառապես բազմաթիվ ընդհանուր հետաքրքրությունների պատճառով, որոնք չեն սահմանափակվում իրենց երեխայի դաստիարակությամբ։

«Ես հասկանում եմ, որ մեր օրերում որոշ հանրային մարդկանց վարքագիծն ինչ-որ առումով «նվաստացրել» է վերաբերմունքը տղամարդու ու կնոջ միջև եղած հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն ինձ համար ընտանիքի ինստիտուտը կյանքի ամենակարևոր ասպեկտն է, և ես վստահեցնում եմ, որ ինչպես դուք եք ասում, ես երբեք «չեմ գովազդվի» սեփական հարաբերությունների միջոցով։

Մեր դեպքում հակառակը՝ շատ բան կադրից դուրս է մնացել, և դրանից շոու սարքելու նպատակ չի եղել։ Այդ պատճառով մեծ խնդրանք ունեմ, չնսեմացնել այս պատմությունը, կարծես խոսքը բոլորովին դրա մասին չէ։ Նորմալ է, որ մենք մտերիմ շփվում ենք նաև բաժանությունից հետո։ Մենք բազմաթիվ ընդհանուր թեմաներ ունենք, բացի Ռատմիրից»,- Ինստագրամի իր էջում գրել է ռեփերի նախկին սիրելին։