«Արքայադուստր Չիկագո»․ Քիմ Քարդաշյանը հրապարակել է 2-ամյա դստեր լուսանկարը (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը նախօրեին հրապարակել է դստեր՝ Չիկագոյի՝ փոքրիկ արքայադստեր կերպարով լուսանկարը, գրում է Daily Mail-ը:

39-ամյա աստղն Ինստագրամում հրապարակել է երկամյա Չիկագոյի լուսանկարը, որտեղ փոքրիկը երկար վարդագույն զգեստ է կրում։

Լուսանկարում ժպտադեմ Չիկագոյի վարսերը հարդարված են աֆրիկյան ժողովուրդներին բնորոշ սանրվածքով, իսկ վարդագույն զգեստի կրծքավանդակի հատվածը զարդարված է ծաղիկներով։

«Արքայադուստր Չիկագո»,- լուսանկարին կից գրել է աստղը։

Ինչպես նկատում է աղբյուրը, Քիմ Քարդաշյանը Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուի նկարահանումների դադարից հետո պատրաստվում է ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։