Ռոնալդուի խելահեղ նվերը Ջորջինային, որն արժեցել է մի ամբողջ կարողություն

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թանկարժեք մատանի է նվիրել Ջորջինա Ռոդրիգեսին:

The Sun-ի հաղորդմամբ` Ռոնալդուն 615 հազար եվրո արժողությամբ մատանի է նվիրել՝ Cartier-ից: Հաղորդվում է, որ այս արժողությամբ մատանին ամենաթանկն է այն նվերների շարքում, որ ֆուտբոլիստները երբևէ նվիրել են իրենց ընկերուհիներին։

Նշենք նաև, որ օրեր առաջ Ռոնալդուն ամուսնության առաջարկ էր արել ընկերուհուն ու ստացել էր դրական պատասխան, սակայն ամուսնության օր դեռ նշանակված չէ:

Հավելենք, որ Ռոնալդուն ունի 4 երեխա, Ջորջինան հանդիսանում է երեխաներից մեկի մայրը։