Louis Vuitton նորաձևության տունը քննադատության է ենթարկվել թանկարժեք և անօգուտ դիմակ անոնսելու համար

Ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տունը անոնսել է նոր, թանկարժեք աքսեսուարի, որի պատճառով սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով Daily Mail-ի հրապարակմանը:

Խոսքը LV Shield պաշտպանիչ դիմակի մասին է, որն արված է հովարի տեսքով: Այն ամրանում է բրենդի միացագրով էլաստիկ գոտիով, և կողքերի հատվածում զարդարված է ոսկե դետալներով: Հայտնի է, որ արևի ուղիղ ճառագայթների ներքով պաշտպանիչ դիմակը փոխում է գույնը՝ մգանալով: Ցանկության դեպքում աքսեսուարը կարելի է կրել նաև որպես գլխարկ: Նշվում է, որ դիմակը վաճառքի դուրս կգա հոկտեմբերի 30-ին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Louis Vuitton-ի խանութներում և կարժենա 960 դոլար:

Թվիթերյան օգտատերերին բարկացրել է դիմակի թանկարժեքությունն ու անօգուտ լինելը, նրանք վիրավորանքներ են հնչեցրել նորաձևության տան հասցեին: «Չգիտեմ, թե որքան հարուստ և հիմար է պետք լինել LV-ի վահանի համար հարյուրավոր դոլարներ տալու համար: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ես կսպասեմ 5 դոլարանոց կրկնօրինակին»,- գրել է օգտատերերից մեկը: