Էմիլի Ռատակովսկին պատմել է, որ կարիերայի սկզբում ենթարկվել է սեռական ոտնձգությունների - Showbiz.am

Էմիլի Ռատակովսկին պատմել է, որ կարիերայի սկզբում ենթարկվել է սեռական ոտնձգությունների

By

29-ամյա Էմիլի Ռատակովսկին էսսե է գրել, որը հրապարակվել Է New York Magazine պարբերականում։ Դրանում մոդելը պատմել է, թե ինչպես է իր կարիերայի սկզբում ամերիկացի լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի կողմից ենթարկվել սեռական ոտնձգությունների:
2012 -ին նա մասնակցել է Darius ամսագրի համար չվճարվող ֆոտոսեսիայի հենց Լեդերի տանը, որի ժամանակ Էմմիլին ներկայացել է ինչպես ներքնազգեստով, այնպես էլ առանց հագուստի: Լեդերը, ինչպես հայտնի է, հաճախ է նկարահանում մերկ աստղերին։

Մոդելի խոսքով ՝ նկարահանումների ժամանակ նա կարմիր գինի է խմել (որը նրան սիրով լցրել է լուսանկարիչը), իսկ երեկոյան մոդելն իրեն արդեն այդքան էլ լավ չի զգացել։
«Ես սառեցի և փաթաթվեցի վերմակի մեջ։ Ջոնաթանը նստած էր իմ կողքին։ Նա շոշափում էր իմ մերկ ոտքերը»,- հիշում է Ռատակովսկին ու հավելում, որ ամեն բա միայն շոշափելով չի սահմանափակվել։
Իհարկե, լուսանկարիչը հերքում է իր հասցեին այս բոլոր մեղադրանքները՝ բացատրելով, որ Ռատակովսկին պարզապես ուշադրության կարիք ունի։
Նշենք, որ Լեդերը նաև հրապարակել է այդ օրն արված Ռատակովսկու բոլոր համարձակ լուսանկարները։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Անիտա Ցոյը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու այլ երաժիշտներ սատարել են Լուկաշենկոյին իրենց նոր երգով (տեսահոլովակ)

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցինչները, որոնց թվում են Նիկոլայ Բասկովը, Դենիս Մայդանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Դիանա Գուրցկայան ու Անիտա Ցոյը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել Դարթ Վեյդերի դերակատարը. երկրպագուները նման բանի չէին սպասում

Բրիտանացի դերասան Սփենսեր Ուայլդինգը, ով 2016 թվականին «Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում կատարել է Դարթ Վեյդերի դերը, պատրաստվում է հրաժեշտ...
Ավելին