Ինչո՞ւ է մահացել երիտասարդ դիջեյ Սերգեյ Բաբինը - Showbiz.am

Ինչո՞ւ է մահացել երիտասարդ դիջեյ Սերգեյ Բաբինը

By

Սերգեյ Բաբինի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Ղրիմի Z. City փառատոնի ընթացքում, մի քանի օր առաջ։ Հաղորդվում էր, որ հերթական համերգից հետո դիջեյը ընկերների հետ հանգստանում էր վարձակալած տանը։ Ինչ-որ պահի նրանց մոտ գտնվող տղամարդկանց մի խումբ սկսել է վիճել Սերգեյի և նրա ընկերների հետ։ Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում հարձակվողներից մեկը քարով հարվածել է երաժշտի գլխին։
Բաբինը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել։ Նրան ծանր վիճակում արագ տեղափոխել են մոտ գտնվող հիվանդանոցներից մեկը, միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին և արհեստական կոմայի մեջ են մտցրել։ Բժիշկները հինգ օր փորձել են կայունացնել Սերգեյի վիճակը, սակայն նա մահացել է։

Ողբերգական լուրը հաստատել են մտերիմ աստղերը։
«Նա աշխարհի լավագույն հայրիկն էր։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ մեր դուստր Պոլինային պատմելու տեղի ունեցածի մասին։ Դա շատ դաժան է։ Ես գիտեմ, որ Սերյոժան միշտ կպաշտպանի մեզ ։ Ներիր ինձ ամեն ինչի համար. Շատ ենք սիրում քեզ», — գրել է Բաբինի կինը։
Տասնյակ երկրպագուներ շտապել են ցավակցություն հայտնել դիջեյի ընտանիքին։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Արթնացիր, աշխարհ. Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան

Հայազգի հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, ով աշխատում է Քարդաշյան ընտանիքի հետ, ակտիվորեն անդրադառնում է Արցախում ծավալվող պատերազմին։ Հրուշը կիսվել...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

Օպերային երգիչը կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգը Ղազանչեցոց եկեղեցում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Զոհրաբ Զոհրաբյանն Արցախում է: Ադրբեջանի հրթիռակոծության տակ հայտնված Շուշիի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Կարին Տոնոյանի որդին` Մենուա Հովհաննիսյանը, հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ «Հայ ասպետ» հաղորդման հեղինակ...
Ավելին