Մադոննան իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանի

Ամերիկացի երգչուհի Մադոննան կլինի իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, հաղորդում է Variety-ն։

«Ֆիլմի ուշադրության կենտրոնում երաժշտություն կլինի։ Երաժշտությունն իմ աջակիցն է եղել, իսկ արվեստը փրկել է կյանքս։ Կան շատ չպատմված և ոգեշնչող պատմություններ, որոնց մասին ո՞վ կարող է ինձնից լավ պատմել»,- ասված է երգչուհու հայտարարությունում:

Նշվում է, որ ֆիլմը կնկարահանվի Universal Pictures կինոստուդիայի կողմից, սցենարի համահեղինակը կլինի «Ջունո» ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Դիաբլո Կոդին։

Ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա: