Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի

Դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ «Вампиры средней полосы»  սերիալը կվերանկարահանվի։ Եֆրեմովը ֆիլմում գլխավոր դերակատարն էր։

«Նյութի կեսը նկարահանվել է։ Ակնհայտ է, որ դրանք կվերանկարահանվեն, բայց չգիտեմ ՝ ով կլինի»,- ասել է դերասան Արտեմ Տկաչենկոն, ով խաղացել է սերիալում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ Yellow, Black and White ընկերության մարկետինգի հարցերով տնօրենն ասել է, որ պրոդյուսերների կողմից որոշումը դեռ չի կայացվել։

Եֆրեմովը սերիալում խաղում էր  վամպիրների առաջնորդի դերը, որոնք ապրում են Սմոլենսկի մերձակա գյուղերից մեկում, և մի օր նա որոշում է պատերազմ սկսել մարդկանց հետ:

Սեպտեմբերի 8-ին Եֆրեմովը դատապարտել է ութ տարվա ազատազրկման, երեք տարով զրկել է վարորդական իրավունքից նրա մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի գործով։