Նիհարել ցանկացողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձեն այս մթերքին և աշխատեն չօգտագործել այն

Կազմվածքի թշնամի համարվող մթերքները շատ են: Վատն այն է, որ դրանցից շատերը հենց մեր սիրելի ուտելիքներն են։ Բայց շատ բան կախված է այդպիսի կերակուրների օգտագործման հաճախականությունից և քանակից։
Նիհարել ցանկացողների համար կա մի մթերք, որին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել, քանզի դրա պատճառով անգամ դիետիկ սնննդի պատճառով կարելի է գիրանալ։ Խոսքը սերուցքային կարագի մասին է։

Սերուցքային կարագի հիմք կազմող յուղը բացասաբար է անդրադառնում է մարմնի և մաշկի վիճակի վրա։ Ապացուցված է, որ այն մարդիկ, որոնք հաճախ են կարագ և մայոնեզ օգտագործում, առավել հակված են մաշկային ցանի, ակնեի և մաշկի յուղոտության, քանի որ այդ մթերքները զգալիորեն ավելացնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Կարագը 67-82,5% յուղ է պարունակում՝ կախված տեսակից, իսկ հալած յուղի մեջ այդ տոկոսն առավել բարձր է։ Եթե դուք ոչ այնքան ակտիվ կենսակերպ եք վարում, սպորտով չեք զբաղվում և միաժամանակ ծանր սնունդ եք օգտագործում, ապա ավելորդ քաշի խնդիրը թակելու է ձեր դուռը։
Կարագն այնուամենայնիվ ունի նաև օգտակար հատկություններ, որոնք վայելելու համար՝ առանց կազմվածքին և առողջությանը վնաս հասցնելու, պետք է չգերազանցել օրական չափաբաժինը՝ 10-30 գրամը։