«Դուք հաճախ փոխարինում եք հորս, ում պակասը շատ եմ զգում». Լիլուի շնորհավորանքը սկեսրայրին (լուսանկարներ)

Ամերիկաբնակ երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել ամուսնու հոր ծննդյան առթիվ, որոնց կից թողել է հետևյալ մեկնաբանությունը․

«Ձեր ծննդյան օրն ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր դրական վերաբերմունքի համար: Դուք հաճախ փոխարինում եք հորս, ում պակասը շատ եմ զգում։ Ձեր շնորհիվ ես կրկին վերագտա հայրական ջերմությունը, որն այս տարիների ընթացքում չունեի։ Դուք մեր ընտանիքի համար իսկական տղամարդու օրինակ եք՝ խոհեմ ու իմաստուն, ինչպես պետք է լինի ցանկացած տղամարդ։ Առողջ եղեք կարևորը և մեծական խորհուրդներով ուղղորդեք մեզ»,- գրել է երգչուհին։

Հիշեցնենք, որ Լիլուն այժմ սպասում է իր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն: Երգչուհին մեկ որդի ունի։