«Դու դա մեր երկրի համար ես արել». Քրիս Էվանսը մեկնաբանել է իր ինտիմ լուսանկարն ու հայրենասիրական կոչ արել

Դերասան Քրիս Էվանսը օրեր առաջ պատահաբար հայնվեց 18+ սկանդալի կիզակետում, քանի որ իր ինստագրամյան էջում պատահաբար հրապարակեց իր սեռական օրգանների լուսանկարը, երբ ուզում էր հրապարակել հեռախոսի էկրանի ձայնագրությունը: 39-ամյա դերասանը շատ արագ հեռացրել էր տեսանյութը ու մի քանի օր է ոչ մի մեկնաբանություն չէր տալիս այդ թեմայով:

Դերասանը որոշեց իր անվան շուրջ առաջացած ուշադրությունն օգտագործել հօգուտ երկրի ու հիշեցնել ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին, որոնք տեղի կունենան նոյեմբերին։: «Հիմա, երբ ես գրավել եմ ձեր ուշադրությունը… Քվեարկեք նոյեմբերի 3-ին»,- լռությունը խախտել ու հայտնել է դերասանը: Նրա այդ հրապարակումն ավելի քան 700.000 լայք է հավաքել, իսկ երկրպագուներին ու գործընկերներն հիացել է, թե ինչպես է Էվանսը կարողացել ճիշտ օգտագործել ստեղծված իրավիճակը: «Դու դա մեր երկրի համար ես արել»,- կատակում են մարդիկ: