Եվգենի Պետրոսյանը 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարը

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, առաջին անգամ ծնող են դարձել։ Թեև զույգի որդու ծննդյան մասին լուրերը շրջանառվում էին դեռևս մարտին, սակայն ծնողները նախկինում չեն հաստատել այդ լուրը։

Այսօր՝ իր 75-ամյակի օրը, հայտնի հումորիստն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու լուսանկարը։
«Ահա և նա՝ Վահան Եվգենիի Պետրոսյանը»,- լուսանկարին կից գրել է հումորիստը՝ ցույց տալով՝ ինչպես է գրկել մանկահասակ որդուն։

Հիշեցնենք, որ տարեսկզբին լուրեր էին շրջանառվում, որ Դուբայում լույս աշխարհ է եկել Եվգենի Պետրոսյանի և նրա 31-ամյա կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի երեխան:
«Գիտեք, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ Ձեզ: Ես չեմ ցանկանում, որպեսզի այս թեման քննարկվի, քանի որ դա բացարձակ ձեր գործը չէ»,- հայտարարել էր Պետրոսյանը:

Նշենք, որ 2018 թվականին Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոյից։ 2019 թվականին Պետրոսյանն  ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։