Ինչո՞ւ է մահացել երիտասարդ դիջեյ Սերգեյ Բաբինը

Սերգեյ Բաբինի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Ղրիմի Z. City փառատոնի ընթացքում, մի քանի օր առաջ։ Հաղորդվում էր, որ հերթական համերգից հետո դիջեյը ընկերների հետ հանգստանում էր վարձակալած տանը։ Ինչ-որ պահի նրանց մոտ գտնվող տղամարդկանց մի խումբ սկսել է վիճել Սերգեյի և նրա ընկերների հետ։ Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում հարձակվողներից մեկը քարով հարվածել է երաժշտի գլխին։
Բաբինը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել։ Նրան ծանր վիճակում արագ տեղափոխել են մոտ գտնվող հիվանդանոցներից մեկը, միացրել են թոքերի արհեստական օդափոխության ապարատին և արհեստական կոմայի մեջ են մտցրել։ Բժիշկները հինգ օր փորձել են կայունացնել Սերգեյի վիճակը, սակայն նա մահացել է։

Ողբերգական լուրը հաստատել են մտերիմ աստղերը։
«Նա աշխարհի լավագույն հայրիկն էր։ Ես չգիտեմ, թե ինչպես եմ մեր դուստր Պոլինային պատմելու տեղի ունեցածի մասին։ Դա շատ դաժան է։ Ես գիտեմ, որ Սերյոժան միշտ կպաշտպանի մեզ ։ Ներիր ինձ ամեն ինչի համար. Շատ ենք սիրում քեզ», – գրել է Բաբինի կինը։
Տասնյակ երկրպագուներ շտապել են ցավակցություն հայտնել դիջեյի ընտանիքին։