«Տաթևը եկել էր հորս հոգեհանգստին` կարմիր շրթներկով, իսկ օրեր անց արդեն հանդիպում էր ընկերոջս հետ». Դիանա Տոռեսը` սկանդալի պատճառների մասին

Արդեն մի քանի ժամ է, ինչ համացանցում շրջանառվում է դերասանուհիներ Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի միջև տեղի ունեցած սկանդալը: Ամեն ինչ սկսվեց, երբ Դիանայի մոտ հայտնվեց  Տաթև Սարգսյանի նամակագրությունը ինչ-որ դիմահարդարի հետ, որտեղ Տաթև Սարգսյանը գրել էր․ «Մար, նոր մտա էջդ, մինչև իմ նկարները քցելը մի երկու բան տեղադրի, խնդրում եմ, որ ես Դիանայի կողքը չլինեմ, ինձ պատիվ չի բերում, տեսնեն՝ անմիջապես հա՛մ ինքը կա, հա՛մ ես: Էդ իմ համար խնդիր ա»: Այս նամակագրությունը վիրավորել ու զայրացրել է Դիանային, և նա իր ինստագրամյան էջի Stories բաժնում տեղադրել է այդ նամակագրությունը, Տաթևի լուսանկարն ու դրանց կից գրառումներ կատարել: Պարզելու համար, թե ի՞նչ է պատահել իրականում, ինչու՞ Տաթևը չի ուզում հայտնվել Դիանայի կողքին, ինչու՞ է Դիանան վստահ այդպիսի հայտարարություններ անում և ինչու՞ աղջիկները միմյանց չեն սիրում` զանգահարեցինք Դիանա Տոռեսին, ով Showbiz.am-ի հետ զրույցի ընթացքում սենսացիոն հայտարարություններ արեց:

«Ինձ շատ վիրավորեց, որ տեսա այդ հաղորդագրությունները, որտեղ ասում էր, որ իրեն պատիվ չի բերում, որ իր լուսանկարներն իմ լուսանկարների կողքին լինեն, այն դեպքում, որ ինքն իր էությամբ, անցյալով, մեղմ ասած, բարոյական նկարագրից շատ հեռու է, փողի դիմաց անգամ ամուսնացած ու տարիքով տղամարդկանց հետ է հանդիպում: Ես չեմ զրպարտում, փաստացի գիտեմ: Ու այդքանից հետո փաստրեն դեռ իրեն պատիվ չի բերում իմ կողքին լինել»,- վրդովված ասում է Դիանան:

– Ինչու՞ է Տաթևը գրել, որ իրեն պատիվ չի բերում Ձեր կողքին հայտնվելը: Ինչու՞ նա Ձեզ չի սիրում: 

– Տաթևն ինձ միշտ էլ չի սիրել, որովհետև գիտի, որ ես իր մասին շատ բան գիտեմ: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է քաղաքում վարում այդ ամուսնացած տղամարդկանց մեքենաները, տարիքով տղամարդկանց հետ հանդիպում: Ես իր մասին շատ բան գիտեմ, ինչու՞ պետք է սիրի ինձ: Դեռ տարիներ առաջ, երբ հայրս մահացել էր, իմ ծանոթ աղջիկներից մեկը եկել էր ինձ ցավակցելու, և Տաթևը նրա հետ եկել էր` կարմիր, վառ շրթներկով ու առանց ինձ ճանաչելու եկավ ու նստեց իմ ու ընկերոջս կողքին: Ես լաց էի լինում, շատ բան չէի նկատում ու միայն դրանից մի քանի օր հետո ես իմացա, որ նա ընկերոջս հետ ժամադրվել ու հանդիպել է: Ու այսքանից հետո դեռ իրե՞ն պատիվ չի բերում իմ կողքին լինելը, ո՞վ է պատվից խոսում:

– Իսկ դրանից հետո կոնֆլիկտ ունեցե՞լ եք:

-Ես իրեն ոչ մի վատություն չեմ արել, Տաթևն իմ տուն է մտել, իմ հացը կիսել, անգամ ընկերոջս հետ հանդիպելուց մի քանի տարի անց: Ես գիտեի, որ Տաթևն ու ընկերս հաստատ միասին չեն լինի, որովհետև նա փողի համար է տղամարդկանց հետ շփվում, իսկ իմ ընկերը փող չուներ: Եթե ես ինչ-որ վատ բան արած լինեի, հաստատ մարդիկ այդ մասին կխոսեին, կիմանային: Ես իր հանդեպ ոչ մի վատ բան չեմ արել ու անգամ իր արածից հետո, իմ տանն իրեն ընդունել եմ, երբ պարուսույցիս հետ մի քանի անգամ եկել է իմ տուն: Ես որոշել էի մոռանալ այն ամենն, ինչ իմ հանդեպ արել էր, բայց իր քայլը ստիպեց ինձ խոսել ու ասել այն ամենն, ինչի մասին այսքան լռում էի:

– Ինչպե՞ս Ձեզ մոտ հայտնվեց այդ նամակագրությունը:

– Ինձ այդ խոսակցությունը հենց դիմահարդարն է ուղարկել, բայց չի մտածել, որ կհրապարակեմ: Հասկանում եմ, որ սիրուն բան չի ստացվել, բայց ի՞նչ կարող էի անել:

– Ինչու՞ որոշեցիք հրապարակել այդ նամակագրությունը ու ուղեկցել այն վիրավորական արտահայտություններով: Որքան էլ որ լուրջ էր կոնֆլիկտը, արժե՞ր այն հանրայնացնել:

– Ես այդ գրառումն արեցի վիարավորանքից ու զայրույթից դրդված` տաք գլխով, բայց մինչ այդ փորձել եմ ինքս Տաթևի հետ կապ հաստատել ու առանց հանրայնացնելու լուծել խնդիրը: Ես պարապմունքից տուն էի վերադառնում ու մեկ էլ այդ դիմահարդարի կողմից զանգ ստացա: Ասաց, թե ինչ է պատահել, ես էլ խնդրեցի շուտ ինձ ուղարկել այդ նամակագրությունը: Նայեցի ու այդ պահին ինձ այնքան վատ զգացի, որ փողոցի շատ վտանագվոր վայրում ստիպված մեքենաս կանգնեցրել եմ, որովհետև ի վիճակի չէի վարել: Ես իր համարն ունեի. զանգեցի ու արդեն անջատած էր համարը: Իրեն անգամ ուրիշ էջով գրել եմ, որովհետև ինքն ինձ վաղուց բլոկ է արել, չգիտեմ՝ ինչու: Ու, որ տեսա չի պատասխանում, այդ պահին զայրույթից ասացի. «Եթե նա պատվից է խոսում, ես հիմա իր պատիվը բոլորին կներկայացնեմ»: Ես չէի հրապարակի այդ նամակագրությունը, եթե նա իմ զանգերին պատասխաներ: Վիրավորանքից դրդված ասել եմ այն ամենն, ինչը գիտեմ նրա մասին ու լռում էի: Բայց ինչ ասել եմ, համապատասխանում է իրականությանը, փաստերի վրա է հիմնված, ոչ մի բան չեմ հորինել տաք գլխով կամ զայրույթի պատճառով չեմ վարքաբեկել նրան: Ես կյանքում անմեղ մարդուն չեմ վարքաբեկի, նրա պատվի հետ չեմ խաղա: Ինչ որ ասել եմ, համապատասխանում է իրականությանը, որը տեսել եմ իմ աչքերով ու լսել իմ ականջներով: