Քիմ Քարդաշյանը որոշել է «սառեցնել» Facebook և Instagram սոցիալական կայքերում իր անձնական էջերը

Քիմ Քարդաշյանը որոշել է «սառեցնել» Facebook և Instagram սոցիալական կայքերում իր անձնական էջերը, ի նշան սոցցանցերում ապատեղեկատվության տարածման ու ատելության քարոզի դեմ բողոքի:

«Ապատեղեկատվությունը, որը տարածվում է սոցիալական մեդիայում, լրջորեն ազդում է մեր ընտրությունների վրա ու հեղինակազրկում մեր դեմոկրատիան»,- իր թվիթերյան էջում գրել է մեր հայրենակցուհին՝ միանալով «Stop Hate for Profit» (թարգմ. «Դադարեք ատել շահի պատաճառով») արշավին, որը փորձում է ակտիվորեն ազդել Facebook Inc.-ի վրա՝ նպատակ ունենալով սոցիալական ցանցերի բովանդակությունից բացառել ատելություն քարոզող հրապարակումները: