Օլգա Բուզովան իր միկրոբլոգից հեռացրել է Դավիթ Մանուկյանի հետ լուսանկարները

Երկրպագուները անհանգստանում են Օլգա Բուզովայի և Դավիթ Մանուկյանի հարաբերությունների համար։ Բանն այն է, որ երգչուհին ինչ-ինչ պատճառներով հեռացրել է սիրեցյալի հետ վերջին համատեղ լուսանկարները։
Ոչ մի պաշտոնական հայտարարություն աստղերը դեռ չեն արել, բայց օգտատերերը նկատել են, որ ռեփերը վաղուց չէր հայտնվել Բուզովայի ինստագրամյան էջի Stories բաժնում։ Լրատվամիջոցները նույնպես դեռ ոչ մի եզրակացություն չեն կարող անել, մնում է սպասել, թե երբ արտիստներից մեկը կխախտի լռությունը և կպարզաբանի իրավիճակը։

Հիշեցնենք, որ աստղերը հանդիպում են 2019 թվականից, սակայն 2020-ի հուլիսին համացանցում սկսեցին խոսել այն մասին, որ Օլգա Բուզովան ու Դավան բաժանվել են։ Այն ժամանակ ռեփեր հերքեց այդ լուրերը՝ հրապարակելով տեսանյութ այն մասին, որ նրանք ՝ Օլգայի հետ հիասքանչ հարաբերություններ ունեն։