Ֆրանսիական «Ձայնը» մանկական շոուի հայ մասնակցի ելույթը փշաքաղեցրել է ժյուրիի անդամներին (տեսնայութ)

Ֆրանսիական «Ձայնը» մանկական շոուի մասնակից 12-ամյա Սամվելն իր կատարմամբ հուզեց ժյուրիին ։
Տղայի ընտանիքը Ֆրանսիա է տեղափոխվել, երբ նա 6 տարեկան էր։ Այսօր նրանք Մարսելում են ապրում։
Ելույթի համար տղան ընտրել էր «Տուն իմ հայրենի» երգը, որը գրել է ազգային երգերի կատարող Արաբո Իսպիրյանը։ Ինչպես խոստովանեց Սամվելը, այս երգը նա ընտրել է ի նշան իր արմատների նկատմամբ ունեցած հարգանքի, բացի այդ նաև նրա համար, որպեսզի ժյուրիի չորս անդամներից մեկը` Պատրիկ Ֆիորին, կարողանա մտովի տեղափոխվել Հայաստան (հայտնի երգչի հայրը հայ է, իսկ մայրը` կորսիկական ծագմամբ ընտանիքից )։ Կատարման ժամանակ տեսախցիկները խոշոր պլանով ցուցադրեցին նրա զարմացած դեմքը։
«Նա հայերեն է երգում», – զարմանքով ասել է Պատրիկը։