Ամերիկացի հայտնի նկարիչը ցանկանում է գնել Լենինի մարմինը - Showbiz.am

Ամերիկացի հայտնի նկարիչը ցանկանում է գնել Լենինի մարմինը

By

Ամերիկացի նկարիչ Դևիդ Դատունան մտադիր է Վաշինգտոնում կառուցել Վլադիմիր Լենինի դամբարանի կրկնօրինակը և գնել հեղափոխական գործչի մարմինը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով նկարչի մամլո ծառայությանը:

Նկարիչը կարծում է, որ այդ կառույցն անհրաժեշտ է ԱՄՆ-ում տեղի ունեցող զգալի «սոցիալ-կոմունիստական» փոփոխությունների պատճառով, որոնք արտահայտվում են հասարակական շարժումներով հերթական նախագահական ընտրությունների նախաշեմին:

«Ամերիկացիները հոգնել են ագրեսիվ կապիտալիզմի քաղաքականությունից, որի շրջանակներում ստիպված են ողջ կյանքը վարկեր մարել և ազատ հասանելիություն չունենալ բժշկությանը»,- մտորում է ամերիկացին՝ հավելելով, որ Լենինն ու նրա դամբարանը փոփոխությունների ամենավառ խորհրդանիշերն են, որոնք ԱՄՆ-ին հիմա ավելի շատ են պետք, քան Ռուսաստանին:

Լենինի մարմնի համար Նյու Յորքում ապրող արտիստն առաջարկում է 1 մլն դոլարի կանխավճար անել, սակայն պնդում է, որ այն գնելու համար պատրաստ է 1 մլրդ դոլար հավաքել:

Լենինի մարմինը 1924 թվականից պահվում է Կարմիր հրապարակում գտնվող դամբարանում՝ Կրեմլի պատի մոտ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Արմանը պատերազմի առաջին իսկ օրվանից սահմանին է կանգնած, Վարշամը էլ կամավոր է գրվել». Նարինե Գրիգորյան

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ դերասաններ...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Անբարոյական է նստել Մոսկվայի առանձնատներում և կառավարության թելադրանքով, Թուրքիայի աջակցությամբ պատերազմի կոչեր գրել». Գոհար Ավետիսյան

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Արցախի սահմանում Ադրբեջանի ձեռնարկած լայանածավալ ռազմական գործողություններին: «Այն ամենից...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աղոթում եմ Հայաստանի համար»․ Քանյե Ուեսթն անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային

Ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը Twitter-ում անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Աղոթում եմ Հայաստանի համար, աղոթում եմ...
Ավելին