Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին - Showbiz.am

Իմ մեջ արթնացավ հայը. Գալուստյանը պատմել է իր ու Արթուր Ջանիբեկյանի առաջին հանդիպման մասին

By

Ռուսաբնակ հայ հումորիստ և շոումեն Միխայիլ Գալուստյանը «7 օր» ամսագրին տված հարցազրույցում պատմել է իր առաջին խոշոր վաստակի մասին։

Գալուստյանի խոսքով ՝ իրենց ՈՒՀԱ թիմը տարեկան մինչև 300 համերգ էր ունենում։ Նրանք հյուրախաղերով հանդես են եկել ԱՊՀ տարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում։

Հումորիստը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գարիկ Մարտիրոսյանը և Comedy Club Production-ի տնօրեն Արթուր Ջանիբեկյանը նրան առաջարկել են նկարահանվել «Наша Russia» նախագծում:

Ահա այդ ժամանակ, ըստ Գալուստյանի, նա իսկապես աստղ է դարձել։

Հետո մի միջադեպ փոխել է «աստղային» հոնորարների մասին նրա պատկերացումները։ Ջանիբեկյանը Գալուստյանին հարցրել է, թե որքան գումար է նա ցանկանում նախագծին մասնակցելու համար։

«Ես տարակուսեցի` ինչ ասել։ Չէ որ որպես ՈՒՀԱ-ի անդամ սովոր էի 100 դոլար ստանալ մեկ համերգի համար։ Վախենալով` հարյուր անգամ ավելի մեծ գումար ասացի։ Ուզում էի և՛ չուռճացնել, և՛ չէժանացնել։ Այդ պահին իմ մեջ արթնացավ հայը։ Սպասում եմ պատասխանին, անհանգստանում եմ։ Բայց Ջանիբեկյանն անմիջապես ասաց. «Որոշեցի, գուցե պե՞տք էր ավելի մեծ գումար պահանջել»,- ծիծաղով հիշում է Գալուստյանը։

Միաժամանակ, արտիստն ընդգծել է, որ ինքը երբեք իր հոնորարները չի համեմատում այլ արտիստների ստացածի հետ։ Կարևորը վաստակի այնքան, որքան պետք է իրեն։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Անիտա Ցոյը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու այլ երաժիշտներ սատարել են Լուկաշենկոյին իրենց նոր երգով (տեսահոլովակ)

Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցինչները, որոնց թվում են Նիկոլայ Բասկովը, Դենիս Մայդանովը, Ֆիլիպ Կիրկորովը, Ալեքսանդր Բույնովը, Դիանա Գուրցկայան ու Անիտա Ցոյը,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ի՞նչ աշխատանքով է պատրաստվում զբաղվել Դարթ Վեյդերի դերակատարը. երկրպագուները նման բանի չէին սպասում

Բրիտանացի դերասան Սփենսեր Ուայլդինգը, ով 2016 թվականին «Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմում կատարել է Դարթ Վեյդերի դերը, պատրաստվում է հրաժեշտ...
Ավելին