«Մենք դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր». Էդգար Իգիթյանի սիրո խոստովանությունը կնոջը` ամուսնության 2-ամյակի առթիվ

Դերասան Էդգար Իգիթյանն ու իր կինը` Լուսինե Չոբանյանը, երեկ տոնում էին իրենց ամուսնության 2-ամյակը: Էդգարն այդ առթիվ Ինստագրամի իր էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել կնոջ հետ և կից թողել հետևյալ մեկնաբանությունը․

«Ես քեզ սիրում եմ վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով և երկար գիշերներով, շաբաթներով ու ամիսներով, տարիներով և, կարծես թե, դարերով: Մենք գտանք իրար միլիոնավոր մարդկանց մեջ ու դարձանք մի ամբողջ սրտի երկու մասեր»,- գրել է դերասանը, ով այժմ նկարահանվում է «Ախթամար» հեռուստասերիալում:

Լուսինեն էլ իր հերթին գրել է. «Իմ կես, թող մեր սերն Աստված միշտ կրկնապատկի ու շատացնի: Ես էլ քեզ եմ անչափ սիրում: Ինչն Աստված միացրել է, մարդիկ երբեք չեն կարող բաժանել»: